ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իտալիայում ջրի ծորակից անապակ գինի է հոսել

Իտալիայում ջրի ծորակից անապակ գինի է հոսել
15.03.2020 | 21:56

Իտալիայի գյուղերից մեկում արտառոց դեպք է տեղի ունեցել. ջրի ծորակներից ոչ թե ջուր, այլ փրփրուն գինի է հոսել: Այս մասին գրում է Daily Star պարբերականը:
Տեպքը տեղի է ունեցել Սետեկանի գյուղում: Բնակիչները նախ զարմացել են, թե ինչու է ծորակներից բուրմնավետ ու գունավոր «ջուր» հոսում, ապա պարզել՝ ոչ թե ջուր է, այլ անապակ գինի:


Գինու գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով Lambrusco Grasparossa տեսակի գինին խառնվել է գյուղի խմելու ջրի ներքին ցանցին ու հասել մարդկանց տներ:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ